Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

«Սպիտակգլխարկավոր թունավոր սունկը»

«Սպիտակգլխարկավոր թունավոր սունկը»
10.07.2026 | 16:12


Մտնում ես իբր անկախ լրատվական կայք, աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին ծանոթանալու, և, որպես «գլխավոր իրադարձություն», նորից աչքիդ առաջ ցցվում է «սպիտակգլխարկավոր թունավոր սունկը»:
Փաստորեն, իզուր էինք հույսեր տածում, թե մի քսան օրով համացանցը կմաքրվի սրա թունավոր ներկայությունից:
Ասա՝ արձակուրդ ես գնացել, լռվի տեղդ, է՛լի, ի՞նչ ես սֆաթիցդ զզված մարդկանց աչքն ու ականջը նորից մազոլ անում: Լավ, մեր նյարդային համակարգին մի կարճ արձակուրդ է՞լ չի հասնում, թե՞ դատապարտված ենք տարին տասներկու ամիս սրա արտանետած թունավոր օդը շնչելու:
Բա էն անկախ կոչվող լրատվականնե՞րը: Սրանց որ հե՛չ հասկանալ չի լինում: Հիմա էլ հո քարոզարշավ չի՞, որ, իրար հերթ չտալով, գլխարկավորի ամեն բլթոց իրար ձեռքից խլեք: Ինքն իր էջում ինչ… կուկուռուզ ուզում է՝ թող ուտի, պողոսներն էլ նայելով կշտանան, դու՞ք ինչու եք հանրայնացնում «մատը զարկերակի վրա պահելու» դրա օրակարգը:
Չեք հասկանու՞մ, որ միակ նպատակը մշտապես ուշադրության կենտրոնում լինելն է, ընդ որում, վաղ առավոտից մինչև ուշ գիշեր, շուտով՝ նաև երազում: Լավ էլ հասկանում եք ու հենց հասկանալով էլ հանրայնացնում եք սրա բլթոց-տեսարանները:
Հիմա ձեր արածին նայե՞նք, թե՞ ասուլիսների ժամանակ ձեր լրագրողների հնչեցրած «մահացու» հարցերին: Էդ նույն լրագրողներին որ ասես՝ նստիր ձևակերպածդ հարցը հոդվածի տեսքով շարադրիր ու դիր քո էջում, ուղեղը «կկախի» կամ էնքան տառասխալ կանի, որ կամաչես կարդալ:
Էս չե՞ք, «անկախ» կամ «ընդդիմադիր» լրատվամիջոցներ՝ չնչին բացառություններով:
Մի «ընդդիմադիր» թերթ էլ ժամանակին «հայկական» կոչվող «ժամանակն» էր, գրում էր հայերեն, մտածում՝ թուրքերեն: Հիմա էլ ձևեր չի թափում՝ թուրքերեն մտածում, թուրքերեն գործում է:
Գուցե դու՞ք էլ դադարեք ձևեր թափելուց, «անկախ» կոչվող լրատվական կայքեր: Էդպես ավելի ազնիվ կլինի, ընթերցողին էլ երկարականջի տեղ չեք դնի: Թե չէ՝ ի՞նչ է ստացվում. մտնում ենք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին ծանոթանալու, արանքում «սպիտակգլխարկավոր թունավոր սունկ» եք դեմ տալիս: Հետո էլ զարմանում ենք, թե էս սոցցանցային մթնոլորտն ինչու՞ է էսքան թույնով ներծծված:

Լիլի Մարտոյան
Դիտվել է՝ 486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ